HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան:

Մասնավորապես՝ Գ.Հ.-ն Լ.Շ.-ին հանել է վերջինիս բնակարանից և տեղավորել դրա՝ կենցաղային ավելի վատ պայմաններ ունեցող կից կառուցված շինությունում՝ ապահովելով ապրուստի նվազագույն պայմաններ, իսկ նույն բնակարանը դարձրել ու օգտագործել որպես հավանոց և իր անձնական իրերի պահեստարան՝ մուտքի վրա դնելով առանձին փական և բանալին պահելով իր մոտ:

Բացի այդ, Գ.Հ.-ն Լ.Շ.-ին անհատույց աշխատեցրել է իր տնամերձ հողամասն ու այգին մշակելու, տուժողի բնակարանում պահվող հավերին խնամելու աշխատանքներում, նրանից վերցրել պետական աջակցության համապատասխան ծրագրերով հատկացվող կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը, իսկ տուժողը ստիպված է եղել իր ապրուստն ապահովելու նպատակով զբաղվել մուրացկանությամբ և կացարանը ջեռուցելու նպատակով աղբ հավաքել:

Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter