Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը համատեղ հայտարարություն են տարածել
Կալանավորված հոգևորականներ Բագրատ արք. Գալստանյանը և Միքայել արք. Աջապահյանը համատեղ հայտարարություն են տարածել կալանավայրից։ Այն ներկայացնում ենք ստորև.
«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.
ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,
բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,
գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,
դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը:
Միևնույն ժամանակ պնդելով` ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը: Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս: «Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. Ը 37-39)»,- ասված է հայտարարությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել