HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբանիայի Հանրապետության վարչապետ Էդի Ռամային ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում նշված է.

«Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։

Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Լիահույս եմ, որ հնարավորություն կունենամ նույն ջերմությամբ հյուրընկալելու Ձեզ Երևանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter