HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնակամ կառույցները հաշվառելու վերջնաժամկետը՝ 2026 թ. դեկտեմբերի 31-ը

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է՝ ևս մեկ հնարավորություն տալ մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները, ընդ որում՝ թե՛ մասնավոր անձանց, թե՛ պետությանը և համայնքին պատկանող:

Եթե մասնավոր անձանց դեպքում նախապայման է սահմանվում ինքնակամ կառույցի՝ 2021 թ. օրթոլուսանկարներում արտացոլված լինելու վերաբերյալ, ապա պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ինքնակամերի դեպքում այս կանոնից սահմանվում է բացառություն այն տրամաբանության ներքո, որ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համընդհանուր, հանրային արժեք է:

Ըստ Կառավարության հիմնավորման՝ ներկայումս առկա են ինքնակամ կառույցներ, որոնք, չնայած կառուցված են եղել նախքան հիշատակված օրենսդրական փոփոխությունները, սակայն սահմանված ժամկետում չեմ հաշվառվել և չեն օրինականացվել:

«Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները։ Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով։

ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր համապատասխան իրավական ակտի նախագծի մշակման ուղղությամբ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ որոշակի ժամկետով երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ(ներ)ը՝ նկատի ունենալով նաև, որ սահմանվող ժամկետ(ներ)ը լրանալուն պես լրացուցիչ երկարաձգում չի նախատեսվելու»,-ասված է Կառավարության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter