«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի համար հավելյալ գումար կհատկացվի
«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը որոշել է 2025 թ. պետբյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված գումարն ավելացնել։
Ըստ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի կանխատեսումների, նախորդ տարիներից և նոր սուբսիդավորվող մոտ 7589 ընտանիք (առանց առաջնային շուկայից օգտվող շահառուների) հնարավորություն կունենա շարունակելու օգտվել ծրագրի շրջանակում պետության կողմից ստացվող սուբսիդավորման հնարավորությունից:
«Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշով սահմանված թվով 690 նոր սուբսիդավորվող ընտանիքների, ինչպես նաև առաջնային շուկայից և ավելի շահավետ պայմաններից օգտվող մոտ 72 շահառուների սուբսիդավորումը»,- ասված է Կառավարության հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել