Հաստատվել է 2026-2027 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2026/2027 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
«Որոշման ընդունմամբ կարգավորվում է ՀՀ բուհերում ընդունելության մրցույթի իրականացումը՝ ըստ համապատասխան մասնագիտությունների (կրթական ծրագրերի) մրցութային քննությունների արդյունքների: Դիմորդների համար սահմանվում են ընդունելության նույն պայմանները՝ ընդունելության առնվազն երկու քննության հանձնում թե՛ պետական, թե՛ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություն դիմելիս:
Կանոնակարգվում է նաև բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանման հարցը` մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:
Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ՀՀ բուհերի առաջարկները»,- հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:
Լուսանկարում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել