HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարտապանի միակ բնակարանի իրացման նվազագույն գումարը 4 900 000 դրամի փոխարեն՝ 7 800 000 դրամ

Արդարադատության նախարարությունը Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում չզեկուցվող հարցով ներկայացրել է պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար և պարտապանի միակ բնակարանի իրացումից վերադարձված նվազագույն գումարի տնօրինման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը:

«Նոր որոշմամբ սահմանվում է, որ պարտապան ֆիզիկական անձին (ներառյալ` անհատ ձեռնարկատիրոջը) պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմելու է 7 800 000 դրամ, նախկին՝ 4 900 000 դրամի փոխարեն:

Սա նշանակում է, որ բռնագանձում չի տարածվելու պարտապանի այն բնակարանի վրա (այդ բնակարանում պարտապանի բաժնի վրա), որը իր մշտական բնակության միակ վայրն է և որի արժեքը չի գերազանցում 7 800 000 դրամը: Իսկ եթե միակ բնակարանն իրացվում է 7 800 000 դրամը գերազանցող գնով, ապա այդ նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին։

Պարտապանին վերադարձման ենթակա գումարը կարող է տնօրինվել միայն բնակարան ձեռք բերելու կամ վարձակալելու, պարտապանի կամ իր մերձավոր ազգականի (ամուսին, զավակ, ծնող, տատ, պապ, թոռ, քույր, եղբայր) բուժման կամ կրթության, ինչպես նաև կատարման ենթակա ակտը կատարելու նպատակներով։ Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի մեկից»,- ասված է Արդարադատության նախարարության  հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter