HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի հեռուստաաշտարակի մոտ գտնվող 1,1 մլն ԱՄՆ դոլար արժեքով հողամասը վերադարձվել է պետությանը

Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով 7000 քմ հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի սեփականության իրավունքը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժինը։

«2025 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 95 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 7090 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել էր: 

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter