HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը՝ վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններ մասին։

«Սիրելի երևանցիներ,

վերջին օրերին Երևանում օդի աղտոտվածության բարձր ցուցանիշների վերաբերյալ տարբեր մտահոգություններ կան։

Պետք է հստակ արձանագրել, որ աղտոտվածությունը բնորոշ է ոչ միայն Երևան քաղաքին, այլ նաև Երևանին հարակից Արարատյան գոգավորությունում գտնվող Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերին և հարակից տարածաշրջաններին։

Օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով։

Այս բնական պրոցեսներն ունեն ցիկլային բնույթ և կրկնվում են ամեն տարի՝ տարբեր ինտենսիվությամբ։ Այս գործոնների ազդեցությամբ ձևավորվում է ինվերսիոն ռեժիմ, գրեթե դադարում է օդափոխանակությունը, որը բերում է օդի աղտոտվածության շարունակական կուտակմանը։

Դրանց գումարվել է նաև տարվա այս սեզոնին ջեռուցման, հրդեհների, այրումների արդյունքում տարբեր գազերի, օրգանական փոշու, ծխի ավելացումը օդում, որը օդափոխանակության բացակայության պայմաններում ավելի է սրում իրավիճակը։

Տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցում տեղի կունենա հյուսիսից ցիկլոնային օդային զանգվածների մուտքով պայմանավորված օդի ինվերսիոն շերտի քայքայման արդյունքում։

Մենք հետագայում կտեղեկացնենք նաև, թե ինչ քայլեր է իրականացնում Երևանի քաղաքապետարանը՝ խնդրի մեղմման ուղղությամբ»։ 

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter