HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկը Նոր Նորքում բացել է նոր՝ 38-րդ մասնաճյուղը

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 19/10 հասցեում բացել է իր նոր՝ 38-րդ մասնաճյուղը։ Թվային նորարարություններով զինված նորաբաց մասնաճյուղը մատուցում է ամբողջական բանկային ծառայություններ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց, իսկ Բանկի անձնակազմը պատրաստ է հաճախորդներին տրամադրել բարձրակարգ խորհրդատվություն։

Ֆասթ Բանկի զարգացման տնօրեն Արմինե Տեր-Հովսեփյանը նշել է․ «Մասնաճյուղն ունիվերսալ է, հիմնական նպատակներից է նաև հասարակության ֆինանսական կրթումը: Այստեղ մենք նպատակ ունենք հաճախորդներին ծանոթացնելու ժամանակակից բանկային ծառայությունների և պրոդուկտների հետ, ինչպես նաև ներկայացնելու դիջիթալ բենքինգի հնարավորությունները և առավելությունները»: 

Նորաբաց մասնաճյուղում հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել Ֆասթ Բանկի ամբողջական ծառայությունների փաթեթից՝ հաշիվների վարումից մինչև վարկային և ավանդային ծրագրեր։ Մասնաճյուղը համալրված է նաև թվային լուծումներով, որոնք հնարավորություն են տալիս արագ և արդյունավետ կազմակերպել ֆինանսական գործարքները։

Ֆասթ Բանկը վերջին շրջանում վերաբրենդավորել է մասնաճյուղերը, միաժամանակ բացելով նորերը։ Նոր՝ 38-րդ սրահի բացումը ևս մեկ անգամ ընդգծում է Բանկի հետևողական ռազմավարությունը՝ լինել առավել մոտ հաճախորդներին և ընդլայնել մատչելիությունը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter