Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-
ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան - Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը։
Ինչպես նաև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա հ.10 հասցեի (ՀՀ Սահմանադրական դատարան) հարակից ճանապարհահատված, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Մեքենաների կանգառը կարգելվի Բաղրամյան պողոտա – Ռաֆայել Լեմկինի փողոց
խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել