HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային, ով նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը: 

Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ վարչապետը կարևորել է թվայնացման ոլորտում ՀՀ Կառավարության և Proud Engineers ընկերության միջև համագործակցությունը՝ նշելով, որ թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել փորձի փոխանակումը, այդ թվում՝ գործընթացը սահուն և արդյունավետ իրականացնելու համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ պետական կառավարման համակարգի թվայնացումը նոր ազդակ կհաղորդի պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությանն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը:

Տաավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը և եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները: Միաժամանակ, նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմերին և հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter