HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահին

Ազգային ժողովի մամաուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի (Պորտուգալիա) հետ:

«ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները` նշելով, որ իրենք շարունակելու են աջակցել այդ գործընթացին:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:

Ալեն Սիմոնյանը Լուիս Գրասայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter