Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են ադրբեջանցի գործընկերներին
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում 2025 թ․ նոյեմբերի 21-22-ին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբն Ադրբեջան է այցելել։ Այս մասին հաղորդում է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը։
«Հայաստանից նախաձեռնության ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են ադրբեջանցի գործընկերներ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, ՔյամալաՄամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլլաևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դինամիկան, քաղաքացիական հասարակության դերը երկխոսության խթանման գործում, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները։ Անդրադարձ է եղել նաև խաղաղության գործընթացի վերաբերյալ այն ակտուալ թեմաներին, որոնք հուզում են Ադրբեջանի և Հայաստանի հասարակություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեդիա ոլորտում համատեղ աշխատանքի ակտիվացման, փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապերի հաստատման և խաղաղության գործընթացում քաղաքացիական հասարակությունների շարունակական ներգրավվածության վերաբերյալ։
Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքային շփումները և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում պլանավորել հետագա այցերը Հայաստան և Ադրբեջան։
Այցի շրջանակում տեղի է ունեցել նախաձեռնության անդամների հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը խաղաղության օրակարգի ամրապնդման ուղղությամբ։ Հիքմեթ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել