HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Գ.Խ.-ն, 2024թ. հունիսի 6-ից 2025թ. սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի տեսուչ, խարդախության եղանակով խոշոր չափերով գույք հափշտակելու միասնական դիտավորությամբ, իր սպասարկման տարածքում գտնվող բնակավայրի մի քանի փողոցների լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսը հաշվառող հաշվառքային սարքի արձանագրած իրական ցուցմունքների փոխարեն ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս: 

«Արդյունքում, Գ.Խ.-ն համայնքապետարանին պատճառել է խոշոր չափերով՝ 1 մլն 102 հզր 288 դրամի գույքային վնաս: 

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը):

Գ.Խ.-ն ձերբակալվել է: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter