Wizz Air ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն հայտնում է, Wizz Air ավիաընկերությունը 2026թ. հունվարի 13-ից գործարկելու է Բրատիսլավա-Երևան-Բրատիսլավա երթուղով չվերթերը:
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել