HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կբարելավվեն բնակչության բնակարանային պայմանները

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում, որի արդյունքում կլուծվի ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվի բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթաններ կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Որոշմամբ առաջարկվում է 4 անձի (2 ընտանիք) նվիրել 2 բնակելի տարածք: Ցանկում ընդգրկվել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) հասցեի բնակելի տարածքները:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ կապահովվի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքներին սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայությունների մատուցման որակն ու արդյունավետությունը: Նախատեսվում է նաև ՀՀ-ում ապաստան ստացած փախստականները ժամանակավոր տեղավորման կենտրոններից դուրս գալուց հետո կապահովվեն ժամանակավոր կացարաններով։ Որոշմամբ առաջարկվում է լուծարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը: Սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման սոցիալական ծառայության տրամադրումը նախատեսվում է կազմակերպել «Օթևան» ՊՈԱԿ-ի միջոցով՝ սոցիալական բնակարանային ֆոնդի շրջանակում։ Ինչպես նաև՝ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականների սոցիալական ինտեգրման համար սոցիալական աջակցության տրամադրումը կազմակերպելու նպատակով նախատեսվում է ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի անշարժ գույքը՝ սենյակները, հետ վերցնել Պետգույքի կառավարման կոմիտեից և ամրացնել նախարարությանը։ Իրավական հիմքերի ստեղծումից հետո փախստականների սոցիալական ինտեգրման ծառայությունը հետագայում կկազմակերպվի նախատեսված անշարժ գույքի շրջանակում՝ մասնավոր կազմակերպության միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter