Կապահովվի անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառման շարունակականությունը
Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Աջակցության՝ ամսական 300.000 դրամ, վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600 հազար դրամ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 26-ի դրությամբ կա անհետ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհետ կորած համարվող զինծառայող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել