HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյուզաննա Օհանյան

2026 թ. սեպտեմբերի 1-ից հետո ծնված ամեն երեխայի համար միանվագ 500 հազար դրամ նպաստ կսահմանվի

Նոյեմբերի 20-ին Կառավարությունն ընդունեց կենսաթոշակների և նպաստների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշում, ըստ որի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կսահմանվի 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։

Գործող օրենքով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պայմանավորված էր երեխայի կարգաթվով. առաջին և երկրորդ երեխայի համար վճարվում էր 300 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1 մլն դրամ, հինգերորդ և հաջորդ երեխայի համար՝ 1.5 միլիոն դրամ։

Քանի որ երեխայի ծնունդով պայմանավորված ծախսերը նույնական են՝ անկախ երեխայի կարգաթվից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կիրառել նպաստի համահարթ սահմանաչափ՝ 500 հազար դրամ։

«Հաճախ այս նպաստը դիտվում է ոչ իր հիմնական նպատակով։ Հատկապես 5–րդ և հաջորդ երեխայի դեպքում ընտանիքները երեխա են ունենում պարզապես այս գումարի համար և հետո շատ մեծ դժվարություններ են ունենում այդ երեխաներին խնամելու, դաստիարակելու և մեծացնելու ժամանակ։ Այդ պատճառով կարծում ենք, որ բոլոր դեպքերի համար պետք է սահմանել 500 հազար դրամ նպաստ»,- նշում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց նաև ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական աջակցության ծրագիրը վերածել մշտական պետական նպաստի, որը տրվում է յուրաքանչյուր ամիս երրորդ և հաջորդ երեխային՝ 50 հազար դրամի չափով, մինչև 6 տարեկան:

Ըստ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի՝ հունվարի 1-ից գործող 20% հետվճարի մեխանիզմով այս գումարը, անկանխիկ առևտուր անելու դեպքում, կդառնա 60 հազար դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter