HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԳԱԶ-3110»-ը բախվել է ձիասայլակին

Երեկ՝ ժամը 15:55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Արկադիկ Բ.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է նախորդ օրը Վարդենիս քաղաքում անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձիասայլակին հարվածելու հետևանքով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 23-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 1970 թ. ծնված Գեղամ Փ.-ն «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում բախվել է Արկադիկ Բ.-ի ձիասայլակին, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքը:

«Ձեռնարկվում են միջոցառումներ Գեղամ Փ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter