HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Ազատություն պողոտա – Մամիկոնյանց փողոց խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ազատություն պողոտա – Մամիկոնյանց փողոց խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Ազատության պողոտայում՝ Ազատություն պողոտա – Բաբայան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով,»- նշված է հաղորդագրության մեջ։

 

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter