HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է 29 մլն ռուբլին մաքսանենգությամբ Հայաստանից տեղափոխելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Քննչական կոմիտեից հայտնում են, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացին գործելով խմբի կազմում՝ ՀՀ երեք քաղաքացու հետ նախնական համաձայնությամբ, կատարել է կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, առանց մաքսային հայտարարագրման Հայաստանից Վրաստան է տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝ 29 մլն 510 հզր ՌԴ ռուբլի գումար, որը հայտնաբերվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայողների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքում:

«Նախաքննության ընթացքում առգրավվել է մաքսանենգության առարկա հանդիսացող գումարը:
Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների և (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն
հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter