Պարզվել են Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման հանգամանքները, կիրառվել են պատասխանատվության միջոցներ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդում են, որ նոյեմբերի 10-ին հաղորդած Վայոց Ձորի մարզում ջրային աղբյուրի աղտոտման վերաբերյալ ահազանգի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։
«Վարչական վարույթի շրջանակներում իրականացվել է՝
-տարածքի տեղազննություն՝ անօդաչու թվային համակարգերի կիրառմամբ,
լաբորատոր հետազոտությունների նպատակով
-ջրի նմուշառումներ՝ աղտոտված ջրային աղբյուրից, հարակից ջրային աղբյուրներից և առվակներից,
-հողի նմուշառումներ։
Պարզվել է, որ սույն թվականի նոյեմբերի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածում «ՍՏՐՈՅՄՈՆՏԱԺ» ՍՊԸ ընկերության կողմից ջրային աղբյուրից 20 մետր հեռավորության վրա էլեկտրահաղորդալարերի անցկացման նպատակով իրականացվել են ստորգետնյա խրամուղու կառուցման հողային աշխատանքներ, որի ընթացքում վնասվել են ջրային աղբյուրի հոսքերը, իսկ խրամուղու հետլիցքի ժամանակ օգտագործվել է կավ-ավազային խառնուրդ, ինչի արդյունքում աղտոտվել են ջրային աղբյուր հոսող ջրերը։
Աղտոտված աղբյուրին հարակից աղբյուրներից և առվակներից իրականացված ջրի նմուշառումներով աղտոտումներ չեն արձանագրվել։
Ընկերության տնօրենը՝ ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտման համար, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել