Ինչով է պայմանավորված ցուցակներում մահացած անձանց անունների առկայությունը. պարզաբանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնում է, որ ընտրողների ցուցակներում մահացած անձանց հատուկենտ առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ծառայությունը որոշ դեպքերում չունի տեղեկություն անձի մահվան վերաբերյալ։ Ծառայությունն այս պարազբանումը տարածել է ի պատասխան «Թաթոյան» հիմնադրամի դիտորդների արձանագրությունների։
«Հայաստանի Հանրապետությունում մահացած անձի տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են ՔԿԱԳ մարմնի կողմից մահվան վկայական տրամադրելու պահին՝ ՀՀ քաղաքացու անձնագիրն անվավեր ճանաչելու ժամանակ։
ՀՀ տարածքից դուրս մահացած անձանց վերաբերյալ տվյալները բնակչության պետական ռեգիստրից հանվում են շահագրգիռ անձի կողմից մահվան վկայականը սահմանված կարգով թարգմանված և պատշաճ նոտարական վավերացմամբ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն ներկայացնելու դեպքում։ Գործընթացը կազմակերպվում է նաև համայնքային ոստիկանության կողմից իրականացվող ստուգումների միջոցով։
«ՀՀ Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 22, բնակարան 44 հասցեում» հաշվառված քաղաքացու վերաբերյալ հայտնում ենք, որ նշված անձի հաշվառումը կատարվել է դեռևս 26․09․1996թ․-ին օրենքով սահմանված կարգով։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերջինիս հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության որևէ տարածքային ստորաբաժանումում չի ստացվել, սեփականատերը կամ համասեփականատերերից որևիցէ մեկը մահացածին հաշվառումից հանելու համար կարող է մոտենալ ՄՔԾ ցանկացած տարածքային ստորաբաժանում»,- նշում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել