HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Նոյեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են 2025 թվականին իրականացված համատեղ նախաձեռնություններին և քննարկել առաջիկա ծրագրերն ու համագործակցության հնարավոր նոր ուղիները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել արդյունավետ համագործակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter