HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիաբանկը 150 միլիոն եվրո ֆինանսավորում է ներգրավել ՎԶԵԲ-ից

Վճարովի բովանդակություն

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկի համար: Սա ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանի մասնավոր հատվածում երբևէ իրականացված ամենախոշոր գործարքն է:

Վարկը, որը տրամադրվում է երկու փուլով՝ 100 միլիոն եվրո և ևս 50 միլիոն եվրո տրանշերով, Ամերիաբանկին հնարավորություն կտա ֆինանսավորել միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզերի հաճախորդներին և նոր վարկառուներին։

«Սա մեր բազմամյա գործընկերոջ՝ ՎԶԵԲ-ի հետ գրանցած ևս մեկ նշանակալի համատեղ ձեռքբերում է, և ուրախ եմ, որ կնքում ենք այս գործարքը, որը թույլ կտա աջակցել հայկական ընկերություններին՝ բավարարելով նրանց ֆինանսավորման կարիքները, ինչպես նաև ընդլայնել մեր բանկի կողմից ֆինանսավորվող կանաչ ծրագրերի քանակը»,- ասել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

«ՎԶԵԲ-ը և Ամերիաբանկը համագործակցում են արդեն 15 տարուց ավելի: Այս ժամանակահատվածում մենք աշխատել ենք մի շարք վարկային գծերի շուրջ, որոնք ուղղված են եղել տնտեսության որոշակի հատվածների ֆինանսավորմանը։ Դրանցից են, օրինակ, կանանց կողմից վարվող բիզնեսների և ՓՄՁ-ների ֆինանսավորումը՝ ուղղված վերջիններիս արտադրական հզորությունների ավելացմանը, ԵՄ չափանիշներին համապատասխանությանը և այդ  երկրներ արտահանման խթանմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորմանն ու էներգաարդյունավետության բարձրացմանը»,- ասել է ՎԶԵԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

Այս նախաձեռնությունը նաև կաջակցի Հայաստանի` կանաչ տնտեսության անցմանը, քանի որ Ամերիաբանկը հանձնառու է միջոցների առնվազն 40 տոկոսն ուղղել կանաչ ներդրումներին՝ բարձրացնելով ռեսուրսների արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի արտադրությունը։ 

Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանի խոսքով` սա միայն վարկային պայմանագիր չէ. «Այն վերահաստատումն է ՎԶԵԲ-ի և Ամերիաբանկի միջև երկարամյա, խորը, ընդգրկուն և բովանդակալից համագործակցության` ի շահ մեր հաճախորդների բիզնեսի զարգացման և ի նպաստ մեր երկրի բարորության»:

Գործարքը համահունչ է ՎԶԵԲ-ի՝ Հայաստանի համար որդեգրած ռազմավարությանը, ֆինանսական ոլորտի ռազմավարությանը, ինչպես նաև կանաչ տնտեսության անցման մոտեցմանը և գենդերային հավասարության խթանման ռազմավարությանը։ Ամերիաբանկի առաջատար դիրքը թվային փոխակերպման, մարզային ներկայացվածության և ներառական ֆինանսավորման առումներով այն դարձնում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից։ 

Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է: Իր թվային լուծումների և մեծ քաղաքներում ու երկրի ամենախիտ բնակեցված շրջաններում գտնվող 26 մասնաճյուղերի շնորհիվ Ամերիաբանկը հնարավորություն ունի ֆինանսավորել մասնավոր հատվածի ընկերությունների լայն շրջանակ։ 

1992 թ. Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է շուրջ 2.6 միլիարդ եվրո ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտների 232 նախագծերում, ընդ որում` ֆինանսավորման 83 տոկոսն ուղղվել է մասնավոր հատվածի զարգացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter