HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրանյութի նմանվող զանգված՝ դատապարտյալի փոստային ծանրոցում

Քրեակատարողական ծառայության Հանրային կապերի բաժինը հայտնում է, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, նախապես ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, զննության են ենթարկել քաղաքացի Ա. Մ.-ի կողմից փոստային առաքմամբ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Բ.-ին հասցեագրված ծանրոցը:

«Ծանրոցում առկա գրիչի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված, 0.4 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված: Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Քրեակատարողական ծառայությունը հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել ազատազրկված անձանց ծանրոցներ փոխանցելու կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից»,- ասված է ՔԿԾ հաղորդագրության մեջ:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter