Փախստականի վկայականի վավերականության ժամկետը կերկարաձգվի ավտոմատ կերպով
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։
«Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի 1649-Ն որոշման համաձայն՝ 2024 թ․ փոխարինված ժամանակավոր պաշտպանության վկայականների վավերականության ժամկետը այսուհետ կերկարաձգվի ավտոմատ կերպով՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից անմիջապես հետո։
Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա»,- ասված է Ծառայության հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ejc.am կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել