HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ

Վճարովի բովանդակություն

Ֆասթ Բանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։ x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ Բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող) միջոցով իրականացված միջին ամսական շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով:

x6 վարկատեսակը հնարավոր է ձեռք բերել երկու արժույթով՝ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։ Դրամով տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել 500 հազարից մինչև 50 մլն դրամ, իսկ դոլարով՝ 1200-ից մինչև 100 հազար դոլար։
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 13․5% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.68% – 14.36%)։ ԱՄՆ դոլարով վարկ ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 11% է (փաստացի տոկոսադրույքը՝ 11.03% – 11.56%)։

x6 վարկի մարման ժամկետը սահմանված է 12-ից մինչև 60 ամվա միջակայքում, իսկ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչև 24 ամիս։

Վարկը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ դիմել առցանց տարբերակով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter