HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզում կատարված խուզարկություններով հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք

Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում սպանության փորձի և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՆԳՆ ոստիկանությունից ստացված տեղեկատվության հիման վրա՝ 2025թ. նոյեմբերի 7-ին ՆԳՆ ծառայողների հետ համատեղ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք, թմրամիջոց և այլն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Ձերբակալվել է 8 անձ:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter