HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 կգ թմրամիջոցը Հայաստան տեղափոխածները կալանավորվել են. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից  ստացվել է հաղորդում այն մասին, որ օտարազգի քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել և 50 հզր ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։  

«Պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին օտարազգի երկու քաղաքացի խմբի կազմում ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը և իրացնելու նպատակով մաքսանենգությամբ ՀՀ են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով՝  շուրջ 7․5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Վերջիններս նույն օրը ձերբակալվել են:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ օտարազգի քաղաքացիներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ապօրինի սահմանահատման համար լինելով ազատազրկված, 2025 թվականի ապրիլին պատիժը կրելուց հետո ազատվելով, առանց սահմանված փաստաթղթի և պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և մուտք գործել այլ երկիր: 

Օտարազգի երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը), 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) և 469-րդ հոդվածի 1-ին մասով (առանց սահմանված փաստաթղթի կամ պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter