HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարթագյուղի նախկին ղեկավարը մեղադրվում է 10 մլն դրամ արժեքով հողատարածք ապօրինի օտարելու մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ «1996- 2021 թվականներն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, նույն համայնքի տարածքում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 1,11035 հա մակերեսով հողատարածքն ապօրինի կերպով օտարել է իր որդուն: 

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված համայնքի ղեկավարը, խախտելով օրենքով սահմանված հրապարակային սակարկությունների կարգը, որդու բացակայության պայմաններում 2019 թվականի մայիսի 6-ին ձևականորեն կազմակերպել և աճուրդային հանձնաժողովի 5 անդամների օժանդակությամբ անցկացրել է վերը նշված հողամասի ձևական աճուրդ-վաճառք, որի արդյունքում հաղթող է ճանաչել որդուն: Դրանից հետո վերջինս անհրաժեշտ փաստաթղթերը  ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, և նշված հողատարածքի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը։ 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, նրա որդու նկատմամբ՝ նույն օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած՝ աճուրդային հանձնաժողովի 5 անդամներին:

Վերը նշված 7 անձի, այդ թվում՝ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,-նշված է Կոմիտեի հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter