Քննչական կոմիտեի նախագահը Ազգային Ժողովում ներկայացրել է 2026 թ․-ի բյուջետային հատկացումները
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը 2025 թվականի նոյեմբերի 5-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2026 թվականի բյուջետային հատկացումները:
Արթուր Պողոսյանը նշել է, որ 2026 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում
իրականացվելու է մեկ հիմնական ծրագիր, որում ընդգրկված է 5 միջոցառում:
Քննչական կոմիտեի կողմից իրականացվելիք մեկ հիմնական՝ «ՀՀ քննչական ծառայություններ»
ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.2 մլրդ դրամ (2025 թվականին՝ 18.98 մլրդ դրամ): Ծրագրի նպատակն է՝ Քրեական դատավարության օրենսգրքով քննչական կոմիտեի
իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը և իրականացումը:
Արթուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է «ՀՀ
քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները:
Մասնավորապես՝
1. «Քրեական գործերով վարույթի իրականացում» միջոցառման համար 2026 թվականի
բյուջետային հատկացումներով նախատեսվել է 17.74 մլրդ դրամ (2025 թվականին՝ 16.89 մլրդ դրամ),
2. «Վերապատրաստման և պատրաստման կազմակերպում» միջոցառման համար
նախատեսվել է 22.4 մլն դրամ՝ 730 վերապատրաստվող) (2025 թվականին՝ 23.4 մլն դրամ՝ 775
վերապատրաստվող),
3. «ՀՀ քննչական կոմիտեի պահուստային ֆոնդ» միջոցառման համար նախատեսվել է
318.1 մլն դրամ (2025 թվականին՝ 316.8 մլն դրամ),
4. «Փորձագիտական ծառայությունների տրամադրում» միջոցառման համար նախատեսվել
է 721.8 մլն դրամ (2025 թվականին՝ նույնը),
5. «ՀՀ քննչական կոմիտեի շենքային պայմանների բարելավում» միջոցառման համար
նախատեսվել է 400 մլն դրամ (2025 թվականին՝ 990.2 մլն դրամ):
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նաև պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել