
Ավտոմեքենան ընկել է «Մուղանի» ջրանցքը. 2 զոհ
Օգոստոսի 24-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Ռանչպար-Սիս-Նորամարգ գյուղերի ավտոճանապարհների խաչմերուկի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել «Մուղանի» ջրանցքում: Ավտոմեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս է բերվել ջրանցքից:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Լևոն Խաչատրյանի և ուղևոր՝ Արևաբույր գյուղի բնակիչ, 1977 թ. ծնված Արտաշ Ավետյանի դիակները և հանձնել շտապօգնության ծառայությանը: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել