HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Արգենտինայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Արգենտինայի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

«Քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներին:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրի շուրջ: Կարեւորվել է անհետ կորած համարվողների հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter