
Օձը խայթել է Արենիի բնակչին. տուժածի վիճակը բավարար է
Օգոստոսի 23-ին օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Վայոց ձորի Արենի գյուղի բնակիչ, 1962 թ. ծնված Համբարձում Ավետիսյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:
Նույն օրն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում նկատել են օձ: Դեպքի վայր է մեկնել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, ավագ լեյտենանտ Դ. Հայրապետյանը: Տարածքի ուսումնասիրման արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել