HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրի համայնքին կվերադարձվեն 0.5 և 0.2 հա մակերեսով հողամասերը

Դատախազությունից հայտնում են, որ Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Սյունիքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի թիվ 17-Ա և 18-Ա որոշումները, Ալվանք համայնքի և ֆիզիկական անձի միջև 2014 թվականի հուլիսի 15-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ֆիզիկական երկու անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող՝ 0.2 հա և 0.5 հա մակերեսով հողամասերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter