HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Amazon Web Services-ի ներկայացուցիչներին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի և Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի գլխավորած պատվիրակությանը։

ԲՏԱ նախարարության հաղորարության համաձայն՝ հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, AWS-ի գլոբալ փորձագիտությունը և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև խթանել փոխշահավետ համագործակցությունը և նորարարական նախագծերի իրականացումը։

Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է AWS-ի հետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և միջազգային գործընկերությունների ընդլայնման տեսանկյունից։

AWS-ի Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերն իր հերթին ներկայացրել է ընկերության փորձը՝  սեփական ենթակառուցվածքների և հաճախորդների կիբեռպաշտպանության ապահովման, ինչպես նաև տվյալների քաղաքականության և արհեստական բանականության (ԱԲ) կիրառման ոլորտներում։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել համաշխարհային տեխնոլոգիական միտումներին, տարբեր ոլորտներում ամպային ծառայությունների ներդրման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև թվային ինքնիշխանության մոդելին և AWS European Sovereign Cloud-ին։ 

Նախարարն ընդգծել է, որ AWS-ի Եվրոպական ինքնիշխան ամպային ծառայությունը համապատասխանում է Հայաստանի ռազմավարական տեսլականին՝ համատեղելով տվյալների անվտանգությունը, նորարարական զարգացումները և տնտեսական առաջընթացը։

AWS-ի պատվիրակության ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի` թվայնացման ոլորտում արձանագրած կայուն և շարունակական առաջընթացը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները:

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու և համատեղ ծրագրերով Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացմանը նպաստելու կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter