 
			Տիգրան Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը երկամարտի 321 կգ արդյունքով դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Հայ ծանրորդը պոկում վարժությունում առաջինն է եղել՝ հաջորդաբար բարձրացնելով 131 կգ, 136 կգ ու 145 կգ ծանրաձողերը: Վերջին մոտեցումով Տիգրան Կարապետյանը Եվրոպայի նոր ռեկորդ է սահմանել:
Հրում վարժությունում ևս առաջինը մեր ծանրորդն էր՝ գլխավերևում պահելով 166 կգ, 172 կգ և 176 կգ կշռող ծանրաձողերը և սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Նարեկ Գրիգորյանը, երեք հաջող մոտեցմամբ պոկել է 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճել է արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում ևս նա երկրորդն էր:
Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն»,- նշվում է հաղորդագրությունում։
Գլխավոր լուսանկարում՝ Տիգրան Կարապետյանը
 Տեսանյութեր
Տեսանյութեր Լուսանկարներ
Լուսանկարներ
Մեկնաբանել