HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գառնիկ Չոլակյանը` ծանրամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության հաղթող

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում տղամարդկանց 60 կգ քաշային կարգում չեմպիոն է հռչակվել Գառնիկ Չոլակյանը։ Այս մասին հաղորդում է ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը։

«60 կգ քաշային հայ ծանրորդը չեմպիոնի կոչմանն արժանացել է երկամարտի 267 կգ (120+147 կգ) արդյունքով: Առանձին վարժություններում ևս Չոլակյանը ոսկե մեդալներ է նվաճել:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 115 կգ կշռող ծարաձողն ու արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է միայն 135 կգ կշռող ծանրաձողը: Երկամարտի 250 կգ արդյունքով Խուդանյանը Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում գրավել է 5-րդ տեղը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն էր հռչակվել 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter