HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վաղարշապատ համայնքում այս տարի իրականացվել է հրատապ 1 ծրագիր` կոյուղագծերի փոխարինում»․ ՏԿԵՆ-ի պարզաբանումը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարության մասին, որտեղ նշվում է․
««Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարություն է տարածել` ըստ որի հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարել է, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։ Դիտորդական առաքելությունը պահանջել է ՀՀ կառավարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Վաղարշապատի համայնքապետարանից ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ՝ Վաղարշապատ համայնքին կատարված հատկացումների հիմնավորվածության վերաբերյալ։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Վաղարշապատ համայնքում այս տարի իրականացվել է հրատապ 1 ծրագիր` կոյուղագծերի փոխարինում, որի համար հատկացվել է 185 մլն դրամ։ Նշված աշխատանքները հրատապ էին, քանի որ կոյուղու խողովակները հնամաշ էին և դրանց փոխարինումից հետո անհրաժեշտություն է առաջացել իրականացնել նաև քանդված փողոցի ասֆալտապատում, որն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։

Առհասարակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրատապ ծրագրեր իրականացնում է հավասարապես բոլոր մարզերում` ըստ անհրաժեշտության։ Միայն վերջին ամիսներին ՀՀ կառավարության 2 որոշմամբ 10 մարզերին կապիտալ բնույթի 29 ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացվել է 2 մլրդ 207 մլն 835 հազ. դրամ։ Վերջին երկու ամսում Ապարան, Գյումրի, Գավառ համայնքներում տանիքների փոխարինման նպատակով հատկացվել է 265 մլն. դրամ, Տաշիր և Ալավերդի համայնքերում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով հատկացվել է 693 մլն. դրամ, 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 100 մլն. դրամ, Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի համակարգի կառուցման, Կիրանց բնակավայրի խմելու ջրի և ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 323 մլն. դրամ։ Նման ծրագրերը շատ շատ են և ինչպես տեսանելի է վերը թվարկվածից՝ դրանք իրականացվում եմ ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ ըստ հրատապության»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter