Կաշառք առաջարկած վարորդին պարեկները ներկայացրել են Հակակոռուպցիոն կոմիտե
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր:
«Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել