Վարչական ռեսուրսի չարաշահում Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես» դիտորդական առաքելություն
«Ականատես» դիտորդական առաքելությունից հայտնում են, որ հոկտեմբերի 26-ին Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու և Վաղարշապատի համայնքի ղեկավարի ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին երկու ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես մլրդ-ից ավելի գումար է ստացել։ Մեջբերում Ա․ Մեխակյանի ելույթից՝ «Համայնքի համար մեկ ֆինանսավորողը կառավարությունն է։ Այս պահին լրացուցիչ միջոցներով, որը համայնքի բյուջեի հետ ընդհանրապես կապ չունի, հրատապ ծրագրերի շրջանակներում վերջին 2 ամսվա ընթացքում 500 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվում Էջմիածին քաղաքում՝ մի շարք կարևորագույն փողոցներ ասֆալտապատելով, նաև կոյուղու ցանցը արդիականացնելով»։ (36։00 - 36։33 րոպեներ)
«Ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ ՀՀ կառավարության կողմից քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված բյուջետային միջոցների ուղղումը Վաղարշապատ համայնքին և համապատասխան ոլորտներում ինտենսիվ աշխատանքների նախաձեռնումը չեն կարող այլ կերպ ընկալվել, քան վարչական ռեսուրսի չարաշահում՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում հանրային համակրանքը հօգուտ կառավարող քաղաքական ուժի ուղղելու և վերջինիս համար մրցակցային առավելություն ապահովելու նպատակով:
Պահանջում ենք ՀՀ կառավարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից և Վաղարշապատի համայնքապետարանից ներկայացնել լրացուցիչ պարզաբանումներ՝ Վաղարշապատ համայնքին կատարված հատկացումների հիմնավորվածության վերաբերյալ։
Պահանջում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից իրականացնել ուսումնասիրություն և տալ գնահատական ՔՊ կողմից վարչական ռեսուրսների նման չարաշահման առնչությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև՝
- Արգիշտի Մեխակյանի և ՔՊ-ի քարոզչական նյութերը՝ համայնքի սոցիալական էջերում
- Վաղարշապատում ընտրական հանձնաժողովների անդամները քարոզչություն են իրականացնում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել