HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով Վճռաբեկ դատարան է դիմել

Գլխավոր դատախազությունը փորձում է Վճռաբեկ դատարանում վիճարկել «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի վերաբերյալ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը։

Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնես կենտրոնի տարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության փորձերն առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններում անհաջող են եղել։

Դատախազությունը 2025 թ․-ի հոկտեմբերի 6-ին է դիմել Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարան։ Գործով զեկուցող դատավար է նշանակվել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող Արման Կուրեխյանը։ Դատախազության բողոքը վարույթ ընդունելու հարցը որոշելու համար դատարանը երեք ամիս ժամանակ ունի։

Երևանի փոքր կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը պատկանում է «Գռզո պլազա» ՍՊ ընկերությանը, որն էլ, իր հերթին, պատկանում է Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ Բիզնես կենտրոնի զբեղացրած հողամասի եւ դրա վրա գտնված շինությունների սեփականաշնորհման պատմությունը «Հետք»-ն էր բացահայտել։ Գույքը Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանն էր ձեռք բերել չնչին գնով՝ 5655 ԱՄՆ դոլարով (1994 թ․-ին)։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter