HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորված անձը փորձել է «Վանաձոր» ՔԿՀ անցկացնել արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Իջևանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից վերադարձված կալանավորված անձին ենթարկել են անձնական խուզարկության, իսկ նրա հագուստը և իրերը զննել են տեխնիկական միջոցներով։

«Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Մասնավորապես՝ կալանավորված անձի մոտ առկա սննդամթերքի տարայում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և լիցքավորման լար, իսկ նրա հագին եղած կոշիկների ներբաններից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված՝ ընդհանուր 27,4 գրամ քաշով, և բյուրեղանման փոշեզանգված՝ 2,3 գրամ քաշով, ինչպես նաև 34 հատ գործարանային արտադրության խաղաթուղթ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter