Իջևան-Շամշադին ավտոճանապարհի վթարից 11 տուժած հոսպիտալացվել է (լրացված)
Լրացված
Ժամը 13։00-ին
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 08։51-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 400 մետր սահել դեպի հարակից ձորակը։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր Իջևան-Շամշադին ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: 10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել