HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում քննարկվել է անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով եղել է նախարարության ենթակա «Հայանտառ» ՊՈԱԿ-ում։

«Հանդիպում եմ ունեցել ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և մասնագետների հետ՝ քննարկելու անտառային ոլորտի առաջնահերթությունները, ընթացիկ ծրագրերը և անտառտնկման ու անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը ներկայացրել է այս տարվա անտառտնկումների և վերականգնման ծրագրերի ընթացքը, իրականացվող աշխատանքների աշխարհագրությունն ու ծավալները։

Առանձին անդրադարձ ենք կատարել նաև անտառամերձ համայնքների բնակչությանը թափուկ վառելափայտի տրամադրման գործընթացում իրականացվող բարեփոխումներին՝ գործընթացը դարձնելով առավել թափանցիկ և հասցեական։

Հայաստանի բնապահպանական քաղաքականության հաջորդ կարևոր փուլը կապված է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) հետ։ Աշխարհի բնապահպանական հանրության ուշադրությունը ներկայում առավել սևեռված է Հայաստանի վրա, ինչը մեզ պարտավորեցնում է ցուցադրել առավել բարձր պատասխանատվություն, հետևողականություն և պրոֆեսիոնալ մոտեցում։ Գործընկերներիս հորդորել եմ կրկնապատկել ջանքերը և առավել կազմակերպված կատարել առաջիկա աշխատանքները։

Քննարկել ենք նաև ոլորտում առկա հիմնախնդիրները, դրանց հաղթահարման ուղիներն ու վերահսկողական մեխանիզմների կատարելագործման կարիքը։ Միջազգային համագործակցությունը մեր գործունեության կարևոր առանցքներից է․ ներկայում իրականացվում են նոր գործընկերությունների ձևավորման և արդեն գործող ծրագրերի ընդլայնման գործընթացներ՝ նպատակ ունենալով ներգրավել տեխնիկական աջակցություն, ժամանակակից տեխնոլոգիաներ և լավագույն փորձ։ Համոզված եմ, որ միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը զգալիորեն կբարձրացնի մեր կարողությունները և կնպաստի Հայաստանի անտառների պահպանությանը ու կայուն զարգացմանը։

Պետք է շարունակաբար կատարելագործել ոլորտային գործընթացները և ապահովել ծրագրերի արդյունավետ իրականացումը՝ ի նպաստ Հայաստանի կենսաբազմազանության և անտառային ֆոնդի պահպանման»,- ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter