
Վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար. որոշ հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնում են, որ այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հոկտեմբերի 21-ին ժամը 04։00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Խորենացու, Տիգրան Մեծի, Խորենացու 3-րդ փակուղիով, Գլինկայի, Քրիստափորի, Սևանի, Զավարյան, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել