HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնսերվատորիայի այգին վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին

Կոնսերվատորիայի այգին, բոլոր դատական ատյաններն անցնելով, վերադարձվեց Երևանի քաղաքապետարանին: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց սկսել այգին մաքրելու գործընթացը։ Այն հետագայում կբարեկարգվի ու կկանաչապատվի:

«Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր այն առաջարկությունները, որոնք ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման և մնացյալ ամենի մասին։  Հավանաբար, հենց այս շաբաթ մի քննարկում կանցկացնենք և կշարժվենք առաջ։ Շատ ուրախ եմ, որ իրավական բոլոր հարցերը վերջապես լուծվել են։ Շնորհակալություն եմ հայտնում այս գործընթացի բոլոր մասնակիցներին։ Կոնսերվատորիայի այգին Երևան քաղաքի ամենակարևոր այգիներից մեկն է, որը, սակայն, գտնվում է շատ վատ վիճակում»,- ասել է Ավինյանը։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter