HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 14 ԸԸՀ-ն Վաղարշապատ համայնքի ընտրություններում գրանցել է 8 քաղաքական ուժի

Թիվ 14 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 17-ի արտահերթ նիստում գրանցել է Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերին։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Մինչ գրանցումը թիվ 14 ԸԸՀ-ն բավարարել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած «Ազգային առաջընթաց» կուսակցության ինքնաբացարկի դիմումը։

Այնուհետև թիվ 14 ԸԸՀ-ն իրականացրել է առաջադրման փաստաթղթեր ներկայացրած մյուս քաղաքական ուժերի գրանցումը։

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը՝

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԸ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում գրանցված կուսակցություններին (դաշինքին) հերթական համարներ է տրամադրելու՝ հիմքում ունենալով գրանցված կուսակցությունների լիազորների իրականացրած վիճակահանության արդյունքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter